Ամենաինտրիգային համբույրից մինչեւ աստղային արձակուրդներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ




Instagram-ն ամեն օր, ամեն վայրկյան թարմացվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով, որոնցից, սակայն, աչքի են ընկնում, հատկապես, ինտրիգայինները։ Շաբաթվա ինտրիգն, անխոս, ապահովեց Դիանա Մալենկոն։ Մինչ շատերը փորձում էին կռահել՝ արդյոք դերասանուհին եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը միասի՞ն են, թե՞ ոչ (հաշվի առնելով Դիանայի ինստագրամյան էջում զույգի համատեղ լուսանկարները), Դիանան բոլոր խոսակցությունները «մեկնաբանեց» «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային՝ կարմիր գորգին ցուցադրելով իր եւ Էդուարդի ռոմանտիկ համբույրը։379669408_689950096355379_6179840425313922373_n.jpg (62 KB)


Իսկ օվկիանոսից այն կողմ Ռոզա Լինը շարունակում է իր համերգային շրջագայությունները։ Երգչուհին կարճ ժամանակով Հայաստանում էր․ իր հանգիստը նա վայելում էր հայրենի Վանաձորում։ ԱՄՆ վերադառնալուն պես նա կրկին բարձրացել է բեմ՝ այս անգամ Ցինցինատի քաղաքում։ Ռոզան իր ելույթից տեսանյութ է հրապարակել։ Երգելիս նա կրկին բեմ է բարձրացրել Արցախի դրոշը։ «Շնորհակալ եմ Ցինցինատի։ Ուրախ եմ, որ նորից բեմում եմ»,-գրել է նա։


Հայտնիներից ոմանք էլ կիսվել են արձակուրդային հրապարակումներով։

Ադրիանա Գալստյանն իր էսթետիկ հանգիստն է վայելում Իսպանիայում։ Նա, պարբերաբար, կիսվում է Բարսելոնայում իր գեղեցիկ ժամանցով ու ներկայացնում քաղաքն՝ իր աչքերով։



Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ Շրի Լանկայում էր, որտեղ վայելել է գեղեցիկ բնությունը, համտեսել էկզոտիկ մրգեր ու, նույնիսկ, նստել փղի վրա։


Աֆրիկյան հյուսքեր ու աֆրիկյան տրամադրություն՝ Հասմիկ Խոջյանից։ Դերասանուհին ընտանիքի հետ հանգիստն է վայելում Թունիսում։ Հասմիկն իր հետեւորդների հետ կիսվում է room tour-ով, ներկայացնում Թունիսի գեղեցկությունն ու իր ժամանացի ամենահետաքրքիր դրվագները։