Լրահոս

«Հայցում եմ ձեր ներողամտությունը եւ կարծում եմ՝ որոշումս հասկանալի է»․ Էրիկը հետաձգել է մենահամերգը



Երգիչ Էրիկը ինստագրամյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հետաձգում է իր մենահամերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)


«Սիրելի հայրենակիցներ, հանդիսատես, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում եմ կայացրել հետաձգել սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ մենահամերգը: Հայցում եմ ձեր ներողամտությունը եւ կարծում եմ՝ որոշումս հասկանալի է»,-նշել է երգիչը։ Նա հավելել է, որ բոլոր գնված տոմսերը ուժի մեջ կլինեն մինչեւ համեգի նոր օր հայտարարելը: «Հուսանք, որ դա կլինի շատ շուտով: Թող Խաղաղություն լինի մեր երկրում։ Իսկ այս պահին դա ամենակարեւորն է։ Ուժ եւ համբերություն բոլորիս»։