Լրահոս

Snoop Dogg-ի երեւանյան համերգի կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել




Snoop Dogg-ի երեւանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը ինստագրամյան էջում հաղորդագրություն է տարածել։

«Հարգելի հետեւորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ Doping Space ընկերությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Խաղաղություն ամենքին»,-գրված է տեքստում։



Հայտնի ռեփերի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ Հրազդան մարզադաշտում։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հրետանակոծություն է սկսել Արցախում։ Վիրավորների ու զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ։