Լրահոս

Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին




Երգչուհի Սիրուշոն ինսթագրամի իր էջում անդրադարձել է Արցախում իրականացվող ցեղասպանությանը։

«Իմ միջազգային հետևորդների համար!! Շուրջ մեկ տարի առանց տարրական պաշարների շրջափակման մեջ մնալուց հետո Արցախն այժմ կրկին ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից։ Երեխաներն ու ընտանիքները պայքարում են իրենց կյանքի համար և րոպե առ րոպե կորցնում են իրենց տները։

Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ։

Աղոթում ենք Արցախի մեր եղբայրների և քույրերի համար։

Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի