Լրահոս

«Ինչո՞ւ է ձեր գումարը գնում նավթով հարուստ այդ բռնապետությանը». Արաքսյա Կարապետյանը՝ Միացյալ Նահանգների բնակչությանը




Ամերիկյան FOX 11 հեռուստաալիքի ազգությամբ հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն ինստագրամյան իր էջում դիմել է ԱՄՆ քաղաքացիներին:



«Բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, թե ինչու պետք է մտահոգվեն, կամ կարծում են՝ ԱՄՆ-ն ունի իր սեփական խնդիրները, եւ բավական է, որ անհանգստանա»,-գրում է հաղորդավարուհին,-«Գիտե՞ք, որ ձեր վարկերը գնում են Ադրբեջան, որպեսզի վճարեն նրանց՝ ռազմական օգնության համար: Ինչո՞ւ է ձեր գումարը գնում նավթով հարուստ այդ բռնապետությանը: Մտածեք այդ մասին»:

Հավելենք, որ Արաքսյան սեպտեմբերի 19-ից սկսած ակտիվորեն լուսաբանում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդավարուհին կիսվում է ինչպես իր լրատվական թողարկումներում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերում: