Լրահոս

«Լևոնը ձերբակալված է»․ Սիրուշո




ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել:
Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը», - գրել է նա:

Ինստագրամյան իր էջում Սիրուշոն հրապարակել է կադրեր այսօրվա բողոքի ակցիայից, որոնց կից գրել է․ «Ու այս ամենից հետո Լևոնին են ձերբակալում։ Նորից դիտեք տեսանյութը: ո՞վ է ծեծի ենթարկում, ո՞վ պետք է ձերբակալվեր։ Հենց հիմա հիվանդանոցում ենք ու մոտենում ու հայտնում են, որ ձերբակալված է Լևոնը, ոստիկաններին ծեծելու համար»։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)