Հայտնի է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդի մահվան պատճառը

Դատաբժշկի տվյալներով՝ Կլաուդը մահացել է մի քանի թմրանյութերի գերդոզավորումից՝ կոկաին, մետամֆետամին, ֆենտանիլ եւ բենզոդիազեպին (հանդիսանում է դեպրեսանտ)։
Կլաուդի մտերիմներին ցավակցություն են հայտնել «էյֆորիայի» նրա գործընկերները եւ այլ աստղեր։ Նրա մասնակցությամբ հաջորդ տարի կթողարկվեն «Տարօրինակ հեքիաթներ» եւ «Քո երջանիկ օրը» ֆիլմերը: