Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին

Հայի տան ճրագը Չի՛ մարելու …
Հոկտեմբերի 3-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։ Համերգի կազմակերպիչ ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) խոսքերով .<< Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել անարդարացիորեն մոռացված Հայ դասականի փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը>>։ - Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի և հրեոսածին մայրերը կրկին անգամ ուժ գտան մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգևելու համար։
Ընտանիքի հույսն են ու սյուններն են Մեր Հայ Մայրերը, թող որ լինեն Ուրախ և Երջանիկ !
Համերգին հնչելու է միմիայն Արամ Խաչատրյանի երաժշտությունը վոկալ-դաշնամուրային նվագակցությամբ։
Ազգային ոգով ստեղծված, Արշակ Բանուչյանի բառերով, Խաչատրյանի հզոր հիմնն առաջին անգամ կհնչի համերգի ավարտին։
Արամ Խաչատրյանը շատ նրբանկատ կերպով թաքցրել է, Մեր Սուրբ Պատարագի ձայնեղանակից վերցված ՝ « Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ »-ն ու ստեղծել է մեր օրհներգը։
Օրհներգը Արամ Խաչատրյանը ստեղծել է 1944 թվականին, որը գործածվել է մոտ կես դար՝ 50 տարի։
Հայոց օրհներգը, հիմնված է մեր լադային կառույցի վրա։ Ահա թե ինչու՞, մեզ համար թանկ պետք է լինի երգել մեր այս հիմնը թոթափելով ժամանակի բառերի «փոշին» …
Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: