Լրահոս

«Իմ ուժեղ արցախցիներ, ոչ մեկ չպետք է ձեր մեջ կոտրի այն ուժը, որը բացի ձեզնից ոչ մեկ չունի»․ Պոնչ




Հումորիստ Տարոն Իսպիրյանն (Պոնչ) «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում հրապարակում է կատարել, որում սատարել է արցախահայությանը՝ գրելով․



«Իմ ուժեղ արցախցիներ: Ոչ մեկ չպետք է ձեր մեջ կոտրի այն ուժը, որը բացի ձեզնից ոչ մեկ չունի: Կանցնենք այս թոհուբոհի միջով: Կվերադասավորվեք: Ու շատ-շատ հաջողություններ կգրանցեք ձեր կյանքում: Վստահ եմ: Ու այդ կյանքի ճանապարհին անկեղծ ու նվիրված մարդիկ կտեսնեք ձեր կողքին: Ով ձեզ չի սիրում ու ձեր կողքին չի կվերանա: Ու ու սեր ձեզ, իմ կողմից»: