Լրահոս

«Մեր քույրերն ու եղբայրները հումանիտար ճգնաժամի մեջ են, թշնամին եւս մեկ անգամ հայացեղասպան իր ստոր պլանն է իրագործում»․ Քրիստինե Պեպելյան




«Չեմ կարող գտնել բառեր, որպեսզի նկարագրեմ այն ամենը, ինչ զգում եմ»,-ինստագրամյան իր էջում կիսվելով Արցախում ապաստարանում պատսպարված երեխաների լուսանկարով՝ գրում է Քրիստրնե Պեպելյանը։



«Թերեւս, հիմա խոսելու ժամանակը չէ, հիմա մեր քույրերը եւ եղբայրները հումանիտար ճգնաժամի մեջ են, թշնամին եւս մեկ անգամ հայացեղասպան իր ստոր պլանն է իրագործում։ Սիրտս տակն ու վրա է լինում Արցախից հրապարակված կադրերից, անզորությունը մեզ ավելի թույլ է դարձնում, քան Ստեփանակերտում պատսպարված, բայց ուժեղ ու հպարտ բալիկներն են։ Աշխա՜րհ․․․ խուլ ու համր աշխարհ, խոսի՜ր վերջապես»,-հավելում է երգչուհին։