«Ինտերը» բանակցություններ կսկսի Հենրիխ Մխիթարյանի հետ
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտայի խոսքով` թիմն առաջիկայում բանակցություններ կունենա ոչ միայն Մխիթարյանի, այլ նաև մի քանի ուրիշ ֆուտբոլիստների հետ` նրանց նոր պայմանագրերի վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: