Լրահոս

Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար




Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:

Բազմաթիվ արցախցիներ այս փուլում ունեն օգնության կարիք և դերասանուհի Անաիս Սարդարյանն իր կամավորների հետ միասին օգնություն է հավաքում արցախից տեղահանված քաղաքացիների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նրանք իրականացվում են անհրաժեշտ պարագաների հավաքման աշխատանքը, որտեղ կամավորները հավաքում են սնունդ, հիգիենայի պարագաներ և քաղցրավենիք:

Մանրամասները՝ տեսանյութում: