Լաս Վեգասում ձերբակալվել է 2Pac-ի սպանության մեջ կասկածվողը

Լաս Վեգասում ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մեջ կասկածվող Դուեյն «Կեֆ Դի» Դեւիսին: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Ոստիկանության աղբյուրները ճշտել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան:
Դեւիսը հարցազրույցներում եւ իր՝ «Քոմփթոն սթրիթի լեգենդը» հուշերում խոստովանել է, որ եղել է այն «կադիլակում», որից կրակել են երաժշտի վրա։
Կեֆ Դիից առգրավել են մի քանի համակարգիչ, բջջային հեռախոս, կոշտ սկավառակ, մի քանի փամփուշտ եւ Թուփակի հետ հին լուսանկարներ:
Թուփաք Շակուրը սպանվել է 1996 թվականի սեպտեմբերին։ 2023 թվականի հունիսին երաժիշտը հետմահու աստղ է ստացել Փառքի ծառուղում։