«Թաղիմ սաղիդ,մեռնիք սաղդ»… Գայա Արզումանյանի արձագանքը`Արցախի գոյություն չունենալուն
Երգչուհի Գայա Արզումանյանը այս օրերին բավականին ակտիվ էր, թե՛ սոցիալական իր էջերում, թե՛ հանրային գործունեությամբ։ Գայան մասնակցում էր ի պաշտպանություն Արցախի կազմակերպված անհանդուրժողականության ակցիաներին։
Այսօր էլ երգչուհին ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Արցախից բռնի տեղահանված բնակչության կադրերն ու գրել.
«1992 թ. ես էլ եմ այստեղից եկել, դեժավյու, թաղիմ սաղիտ։ Մեռնիք սաղտ։ 01.01.2024։ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։ Վերջ։ Ատում եմ»։
Հիշեցնենք, որ, ըստ ԱԽ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա ստորագրած հրամանագրի, Արցախի հանրապետությունը լուծարվում է»։