Լրահոս

«Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»․ Shady Shae-ի հոլովակը՝ Ծիծեռնակաբերդից


Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում աջակցություն ցուցաբերել հայերին։ Այսօր բլոգերն ինստագրամյան էջի Story բաժնում

վերհիշել է իր այցը Ծիծեռնակաբերդ, որն իրականացրել էր այս ամռանը։ Հոլովակում Շեդին ծաղիկներ է դնում 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հրապարակման վրա բլոգերը նշել է՝ «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»։



Ավելի վաղ նա հրապարակել էր Արցախից բռնի տեղահանված հայերի գաղթի մասին վկայող լուսանկար, որին կից գրել էր՝ «Ադրբեջան, ինչո՞ւ»։