Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-ի համար




ԽՈՅԵՐ

Որքան էլ անցանկալի է ձեզ համար, ստիպված եք լինելու մտածել՝ արդյոք ձեզ լա՞վ եք զգում սիրելի էակի հետ։ Ի՞նչ փորձությունների առաջ եք կանգնում նրա հետ եւ արդյոք դրանք հաճելի ու հաղթահարելի են ձեզ համար։ Բազմաթիվ եւ տարբեր եզրակացություններ եք անելու հոկտեմբերի 4-ին։

ՑԼԵՐ

Մի մոռացեք ձեզ սպասվող թեժ երեկոյից առաջ մի լավ քնել։ Այո, ձեզ, իսկապես, իրադարձություններով ու տպավորություններով լի օրվա շարունակություն եւ ավարտ է սպասվում։ Իսկ այդ ամենը լիարժեք վայելելու համար էներգիա է հարկավոր։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Համոզվա՞ծ եք, որ ասում եք այն, ինչ իսկապես մտածում եք։ Հոկտեմբերի 4-ին այդ համոզվածությունը շատ կարեւոր կլինի ձեզ համար։ Ձեր սիրելի էակը, միգուցե, չհասկանա, թե ինչն է տանջում ձեզ հոգու խորքում եւ լուրջ չի վերաբերվի ձեր ամեն խոսքին։ Բայց չարժե նրանից վիրավորվել, քանզ որ դա անմտություն կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հոկտեմբերի 4-ին կարիք չկա երկար-բարակ մտածել եւ հաշվի առնել ստեղծված իրավիճակի մանրամասները։ Ավելի լավ է՝ լսեք ձեր ամուսնու/կնոջ կարծիքը։ Միգուցե նրա տեսակետը ոչ այնքան տրամաբանական թվա ձեզ, բայց հենց դա լինի ելքը։ Խոսեք նրա հետ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ոչ մի դեպքում մի փորձեք տեսություններ մշակել, թե ինչու այս անգամ ձեզ մոտ ոչինչ չստացվեց։ Ձեր մտորումները հնարավոր է արմատապես սխալ են, եւ դուք անտեղի տանջում եք ձեզ։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունն իր մի խոսքով, ժեստով կամ արտահայտությամբ ունակ է նոր կյանք պարգեւել ձեզ։ Կարեւոր է, որ նա ճիշտ տեղ ու ժամանակ ընտրի դրա համար, այլապես ամեն ինչ հակառակը կստացվի։ Խելացի գործեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հոկտեմբերի 4-ին սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք իրենից ակնկալում եւ ամենակարեւորը՝ ինչու։ Դրանից կարող են անիմաստ հարցեր, անտեղի կասկածներ առաջանալ։ Իսկ մի՞թե ձեզ խնդիրներ են պետք։ Ավելորդ լարվածությունից խուսափելու համար ավելի անկեղծ ու պարզ եղեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը պատահաբար կբացահայտի, թե ինչպես եք վերաբերում իրեն իրականում։ Եվ որքան էլ դուք փորձեք փոխել նրա արած եզրակացությունները, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Դե ինչ, ստիպված եք հաշտվել այն մտքին, որ այժմ նա ամեն ինչ գիտի ու կյանքը պետք է այդպես շարունակել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հոկտեմբերի 4-ին մտերիմ մեկին վիրավորելու եւ նրան առհավետ կորցնելու հավանականությունը շատ մեծ է, հատկապես եթե լինեք աննրբանկատ եւ ոչ զուսպ։ Աստղերը հուշում են, որ այսօր չափազանց զգուշավոր է պետք լինել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորության՝ ձեր կողմից հաստատված կանոններին չհետեւելու փաստը կարող է կասկածի տակ դնել ձեր հարաբերությունները։ Սարսափելի է մտածել, թե ինչ եզրակացություններ եք անելու դրանից հետո։ Բայց «ցտեսություն» ասելուց առաջ երկար մտածեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հոկտեմբերի 4-ին աստղերը խորհուրդ չեն տալիս տանից բացակայել կամ հեռու գնալ։ Իսկ եթե այդպես պատահի, ուրեմն փորձեք չշեղվել ձեր երթուղուց ու չփորձել նոր բացահայտումներ անել։ Այդպես դուք միայն հարցականի տակ եք դնելու ձեր հարաբերությունները։

ՁԿՆԵՐ

Վերջապես մոռացեք բոլոր վիրավորանքները։ Ինչքա՞ն կարելի է լուն ուղտ դարձնել։ Եվ բացի այդ, դուք արդեն 10 անգամ նույն բանը քննարկել եք, ձեզնից ներողություն են խնդրել։ Ինչո՞ւ եք շարունակում նույն վիճակը։ Վիրավորվածի կամ զոհի դերում լինելը այդքան դու՞ր է գալիս ձեզ։