Լրահոս

Վիկտորիա Բեքհեմը պատմել է, թե ինչու է տարիներ առաջ Դեւիդ Բեքհեմի կողքին «դժբախտ» զգացել




Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ անչափ վիրավորված էր ամուսնուց այն շրջանում, երբ վերջինը իրենց կյանքը վերածել էր «կրկեսի», գրում է Daily Mail-ը։

Այն բանից հետո, երբ Դեւիդ Բեքհեմը տեղափոխվեց Իսպանիա՝ խաղալու «Ռեալ Մադրիդի» կազմում, ֆուտբոլիստը հայտնվեց ասեկոսոների կիզակետում։ Աղմուկ տարածվեց, թե Բեքհեմը սիրավեպ է ունեցել իր անձնական օգնական Ռեբեկա Լոսի հետ:

Netflix-ի նոր՝ «Բեքհեմները» ռեալիթիի շրջանակում Spice Girls-ի նախկին անդամը պատմել է, թե ինչերի միջով են ինքն ու երեխաները ստիպված եղել անցնել այդ խոսակցություններից հետո։

Վիկտորիան եւ երեխաները՝ Բրուքլինն ու Ռոմեոն, այդ շրջանում Մեծ Բրիտանիայից տեղափոխվել են Իսպանիա՝ Դեւիդի կողքին լինելու համար, որտեղ ընտանիքը հետապնդումների է ենթարկվել իսպանական լրատվամիջոցների եւ երկրպագուների կողմից։

20 տարի անց՝ խոսելով իրենց ամուսնության այդ ճգնաժամային փուլի մասին, Վիկտորիան ասել է՝ ՝ «Արդյոք ես վիրավորվա՞ծ էի Դեւիդից․ կլինեմ անկեղծ՝ այո»,-այնուհետեւ՝ հավելել,-«Եթե ավելի անկեղծ լինեմ՝ դա երեւի իմ կյանքի ամենադժբախտ շրջանն է եղել»։

Ֆուտբոլիստն իր հերթին հավելել է՝ չգիտի՝ ինչպես են 2003-ին կարողացել դուրս գալ այդ ճգնաժամից, բայց ինքն ու Վիկտորիան մի բանում էին վճռական՝ «պետք է պայքարեինք մեր ընտանիքի համար»։
 

Լուսանկարը՝ Stephane Cardinale - CORBIS/CORBIS via Getty Images