Աստղագուշակ՝ հոկտեմբերի 8-ի համար

ԽՈՅԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ սիրելիի հետ հանդիպումները մեծապես կախված են ձեր եւ ձեր մտերիմների ծրագրերից: Փորձեք ամեն ինչ այնպես դասավորել, որ նրա հետ հանդիպելու ժամանակ էլ մնա:
ՑԼԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ այն, ինչ ձեզ սովորեցրել է ձեր սիրելին, դուք հրաշալիորեն յուրացրել եք եւ այժմ ինքներդ էլ կարող եք նրան որոշ խորհուրդներ տալ: Սա, իսկապես, հպարտանալու առիթ է:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներն այսօր պետք է զգույշ լինեն տնային պարագաների հետ: Խորհուրդ չի տրվում առնչվել սուր եւ կտրող առարկյաների հետ: Այսօր պետք չէ, որ դուք պատրաստեք ճաշը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզանից մի անհնարին բան կպահանջի: Ամենավատն այն է, որ նա չի էլ գիտակցում, որ դուք, իսկապես, ի վիճակի չեք դա անել: Փորձեք լինել համբերատար:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք ձեր սիրելիից շատ բաներ կպահանջեք: Դուք, կարծես թե, ցականում եք նրան իդեալական դարձնել ձեզ համար: Բայց մեկ օրում, հաստատ, մեծ արդյունքներ չեք կարող գրանցել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ամեն ինչ պետք է անեք շատ արագ եւ կշռադատված: Նույնիսկ, եթե պետք է սիրելիին սեր խոստովանեք կամ էլ ասեք, որ ցանկանում եք բաժանվել, խորհուրդ է տրվում այդ ամենն անել հենց այսօր:
ԿՇԵՌՔՆԵՐ
Լավ օր է երեխանրի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Առհասարակ, այս օրը նվիրեք նրանց. գիրք կարդացեք նրանց համար կամ միասին դուրս եկեք զբոսնելու:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք մտածում ձեր հարաբերությունների մասին: Այնպես որ՝ եթե ինչ-որ բաների շուրջ պետք է մտածեք, արեք դա շատ ցածրաձայն եւ միտքը բարձրաձայնեք միայն այն դեպքում, երբ նա կհարցնի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ շտապ փոփոխություններ են պետք: Եթե ի վիճակի չեք փոխելու տունը, ավտոմեքենան կամ սիրած անձնավորությանը, ապա փորձեք գոնե կարգավորել հարաբերությունները նրա հետ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր պետք է լինեք շատ ուժեղ եւ քաջ, որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր առաջ ծագած խնդիրները: Արեք հնարավոր ամեն ինչ, որ ոչինչ չխոչընդոտի ձեր հարաբերություններին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր եղեք հնարավորինս զգոն եւ ուշադիր: Աստղերը խորհուրդ են տալիս ամեն քայլը քննարկել սիրելիի հետ:
ՁԿՆԵՐ
Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս զուսպ լինել եւ տանը վեճեր չհրահրել: Ցանկացած համառություն կարող է վերածվել ընտանիքի անդամների հետ վիճաբանության: