Լրահոս

«Գիտեի, որ մի բան այն չէր, երբ Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ի այցը»․ Սոնա Հովհաննիսյանը՝ Արցախում կատարվածի շուրջ գնահատականների մասին




Ամերիկահայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում կիսվել է բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանի տեսանյութով, որում վերջինը մեղադրում է ՄԱԿ-ին՝ Արցախում իրականացրած առաքելության «անարդար գնահատականներում»։ Ռեփեր Միշոյի կինը, խոսելով թեմայի շուրջ, հավելել է․



«Նշենք նաեւ այն փաստը, որ այնտեղ թույլ են տվել այցելել միայն ներկայացուցիչների՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Պակիստանից, Ալբանիայից եւ Հունգարիայից․․․ Գիտեի, որ մի բան այն չէր, երբ Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ի այցը։ Իհարկե, նրանք չէին ներառել այլ երկրների ներկայացուցիչների»։