Լրահոս

Կիրկորովը հայտարարել է, որ Լազարեւից «գողացել են» «Եվրատեսիլ»-ի հաղթանակը




Ռուսական շոուբիզնեսի աստղ Ֆիլիպ Կիրկորվը նշել է, որ 2016 թ-ի «Եվրատեսիլ»-ին Սերգեյ Լազարեւից «գողացել են» հաղթանակը։ Այս մասին արտիստը հայտնել է Լազարեւի «Я не боюсь!» շոուի շրջանակում, գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով «Комсомольская правда»-ին։

Ըստ Կիրկորովի՝ 2016-ին, երբ իր գործընկերն իր You Are The Only One երգով առաջին անգամ էր ներկայացնում Ռուսաստանը միջազգային հեղինակավոր մրցույթում, նա վաստակել էր ամբողջ Եվրոպայի ձայները, սակայն նրա հաղթանակը գողացել են, ինչի մասին «բոլորը գիտեն»։ Այդ տարի Լազարեւը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ մրցույթի հաղթողը դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։

Երկու տարի անց, սակայն, Լազարեւը կրկին մասնակցեց մրցույթին՝ նորից զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

«Դու վերականգնեցիր ուժերդ, եւ կրկին հաջողություն գրանցեցիր, բայց էլի մի բան այն չէր։ Ինքներդ էլ գիտեք՝ ինչ դժվար ժամանակներում ենք ապրում։ Ամեն դեպքում, մեր երկիրը հպարտանում է քեզանով, քանի որ դու Ռուսաստանն ըստ արժանվույն ես ներկայացրել այդ մրցույթում։ Ես եւս քեզանով հպարտանում եմ»,-ընդգծել է արտիստը։

Լուսանկարը՝ Amir Cohen/Reuters