Լրահոս

Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը մկրտել են իրենց դստերը




Դերասան Բեն Ավետիսյանի ու դիմահարդար Դիանա Տոնոյանի դուստրը՝ Բիանան, օրերս նշել է ծննդյան 1-ամյակը։ Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած զույգը ծննդյան օրը կազմակերպել է նաեւ դստեր Սուրբ մկրտության արարողությունը։



Դիանան ինստագրամյան էջի Story բաժնում կիսվել է արարողության որոշ կադրերով, որոնցում երեւում է, որ փոքրիկ Բիանան կրում է գեղեցիկ սպիտակ զգեստ՝ լայն շրջազգեստով եւ գլխազարդով։ Բենն ամբողջական սեւ look-ով է, իսկ Դիանայի հագին նարնջագույն երկար զգեստ է՝ միակողմանի բացվածքով։ Դիմահարդարը բնական ալիքներով է եւ աչքերի վառ դիմահարդարմամբ։