Լրահոս

Ծնվել է լրագրող Անի Քոչարի երկրորդ երեխան



Լրագրող Անի Քոչարը հայտնել է, որ երկրորդ անգամ մայր է դարձել։ Սեպտեմբերի 25-ին ծնվել է Անիի դուստրը, որին ծնողներն անվանել են Մարիա։

Անին ու ամուսինը հասցրել էին հենց դստեր ծննդյան նախօրեին նոր ֆոտոշարք իրականացնել, որն էլ լրագրողը տեղադրել է ինստագրամյան իր էջում, ու կից կիսվել իր ապրումներով․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Qochar Անի Քոչար (@ani__qochar)


«25.09.2023․ մեր ընտանիքը դարձավ 3 տարեկան, եւ հենց այդ խորհրդանշական օրն էլ ստացանք մեծագույն շնորհը: Առավել լավ նվեր երազել չէինք էլ կարող, քան մեր աստվածատուր ձագուկի լույս աշխարհ գալը: Օրհնված ենք եւ շնորհված։ Փառք Տիրոջը առողջ հրաշք մեր դստեր՝ Մարիայի համար»,-գրել է Անին։

Ֆոտոշարքի հեղինակները Զարուհի Հովհաննիսյանն ու Ալեն Գասպարյանն են։