Աստղագուշակ՝ հոկտեմբերի 13-ի համար

ԽՈՅԵՐ
Խոյերի՝ ընտանեկան իրավիճակը կարգավորելու ջանքերը արդյունք կտան միայն այն դեպքում, եթե այս գործում իրենց մասնակցությունն ունենան ծնողները։ Նրանց կենսափորձը կհուշի, թե ինչ է պետք անել խնդրին վերջակետ դնելու համար։ Հնարավոր է, որ ծնողների կարծիքը այնքան էլ ձեր սրտով չլինի, բայց դա է արդար լուծումը։
ՑԼԵՐ
Կարիք չկա այսօր տրվել գայթակղություններին։ Չէ որ ձեր զգացմունքները սիրելի էակի հանդեպ ավելի թանկ ու կարեւոր են ձեզ համար, քան ինչ-որ պատահական ծանոթություն։ Եվ չնայած ձեզ նրա հետ հետաքրքրիր կլինի, հրաժարվեք այդ հաճույքից։ Այդպես ավելի լավ կլինի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հոկտեմբերի 13-ին բազում պարտականություններ կլինեն ձեր առջեւ՝ կապված սիրելի անձնավորության հետ։ Սակայն դրանք հաճելի պարտականություններ են՝ լինել սիրելի էակի կողքին, կատարել նրա չարաճճի քմահաճույքները...
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձանձրանալու եք գիտակ եւ մշտապես զբաղված մարդու ձեր դերից եւ ցանկանալու եք մոռանալ բոլոր գործերը, գրքերն ու քննարկումները եւ ժամանակը տրամադրել սիրելի էակին։ Ճիշտ է, աշխատավայրում ձեզ չեն հասկանա, բայց աստղերը կուղեկցեն ձեզ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հոկտեմբերի 13-ին սիրելի էակը վերջապես կանի այն, ինչի մասին վաղուց էիք երազում։ Սակայն մի շտապեք ուրախանալ. շատ հնարավոր է, որ դուք ինչ-ինչ հանգամանքների բերումով բաց թողեք այդ պահը։ Ուստի, որքան հնարավոր է երկար մնացեք սիրելի էակի կողքին։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր մտքերն ու հոգին այնքան խռովված են լինելու, որ այս կյանքի ուրախությունները վայելելու ժամանակ չեք ունենալու։ Սակայն դրա մեղավորը ոչ թե դուք եք, այլ սիրելի անձնավորությունը եւ նրա գործողությունները, որոնք տանջում են ձեզ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հոկտեմբերի 13-ին փորձելու եք անել հնարավոր ամեն ինչ սիրելի էակի եւ նրա հարազատների մոտ դրական տպավորություն թողնելու համար։ Այս հարցում ձեզ կօգնի ձեր անկեղծ ժպիտը, իսկ մնացածը ժամանակի հարց է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու տասն անգամ նույն բանը բացատրել ձեր սիրելիին։ Ցավոք, նույնիսկ այդքան կրկնելուց հետո նա չի կարողանա հասկանալ այն, ինչ ջրի կաթիլի պես պարզ է ձեզ համար։ Ստիպված եք հաշտվել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հոկտեմբերի 13-ին Աղեղնավորների համար շատ կարեւոր կլինի երաժշտության ընտրությունը։ Այն պետք է լինի ձեր տրամադրության ու սիրելիի հետ հարաբերություններին համահունչ։ Հենց երաժշտությունը կնպաստի, որ սիրային կապն ավելի ուժեղ ու մտերմիկ լինի։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր կթվա, որ սիրելի էակը «նստել է ձեր ուսերին» եւ շահարկում է ձեր համբերությունն ու բարությունը։ Արագ «իջեցրեք» նրան, քանի որ նման վերաբերմունքին այդ կերպ է պետք պատասխանել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հոկտեմբերի 13-ին սիրելի էակին նամակ գրեք։ Կարեւոր չէ, որ դուք նրան ընդամենը երեք ժամ առաջ եք տեսել։ Մի պահ պատկերացրեք, թե որքան հաճելի կլիներ նրա համար նամակ ստանալ իր սիրելի էակից։ Բացի այդ, թոռնիկներին ցույց տալու նյութ կլինի։ Բանավոր զրույցները տուփի մեջ պահել չես կարող...
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հիանալի զրուցակից կլինի։ Դուք ձեզ անհարմար կզգաք նրա խոսքն ընդհատելու համար, բայց ի վերջո ստիպված կլինեք՝ գոնե մի քիչ հանգստանալու եւ շեղվելու համար։ Բայց ժամանակն այնքան հաճելի կանցնի, որ կերազեք նման օրվա կրկնության մասին։