Լրահոս

Մանե Գրիգորյանը հրապարակել է արխիվային տեսանյութ Արթուր Գրիգորյանի հետ




Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն և հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ իր հոր՝ Արթուր Գրիգորյանի հետ, որն արվել է Արցախում:

«Վերջին ամենածանր, բայց և ամենաերջանիկ այցն էր Արցախ»,- տեսանյութին կից գրել է Մանե Գրիգորյանը:

Մանեն նաև տեղեկացրել է, որ Արցախում պայթյունի ժամանակ կորած եղբորը դեռևս չեն գտել։

«Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ձեր ուշադրության և սրտացավության համար, բայց Դավիթից որևէ լուր չունենք։ Դեռ սպասում ենք,-գրել է հաղորդավարուհին։