Անժելիկա Մանուկյանն այլեւս չի նկարահանվում «Մոխրոտի երազները» սերիալում․ նրան փոխարինել է Էլեն Ասատրյանը

«Արմենիա» հեռուստաընկերության «Մոխրոտի երազները» սերիալում զգալի փոփոխություն է տեղի ունեցել։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Անժելիկա Մանուկյանին այլեւս չեք տեսնի «Մոխրոտի» դերում։ Ինչպես պարզ է դառնում YouTube-ում հրապարակված սերիալի անոնսից, նրան կփոխարինի դերասանուհի Էլեն Ասատրյանը։
Մինչ երկրպագուներից ոմանք հոլովակի ներքո դժգոհություն են հայտնել սերիալի գլխավոր դերակատարի փոփոխության առթիվ, շատերը ուրախությամբ են ընդունել այն փաստը, որ Էլեն Ասատրյանին եւ Կարեն Հովհաննիսյանին կրկին կտեսնեն որպես զույգի։ Դերասանները սիրահարների էին մարմնավորում նաեւ Դիանա Գրիգորյանի նախորդ՝ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։
Իր ինստագրամյան էջում Էլենը եւս կիսվել է սերիալի նկարահանումներից։
«Մոխրոտի երազները» սերիալը «Արմենիա» հեռուստաընկերությամբ թողարկվել է սեպտեմբերի 4-ից։ Սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, սերիալում ներգրավված են նաեւ Դավիթ Հակոբյանը, Վահե Մկրտչյանը, Դիանա Տոռեսը, Անի Քոչարյանը, Էմմա Մանուկյանը, Վահագն Գալստյանը, Հայկ Դուրգարյանը, Լուիզա Մելոքոնյանը, Աննա Զարգարյանը, Անիտա Ավետիսյանը եւ այլք։