Դերասանուհի Անաիս Սարդարյանի նախաձեռնությամբ հազարավոր արցախցիներ շարունակում են ստանալ աջակցություն
Իր նոր տեսանյութում Անաիսը դիմել է արցախցի փոքրիկին․ «Բարեւ իմ սիրտ․ գիտե՞ս ամեն ինչ քեզ համար ենք անում․․․ Անում ենք, որ քեզ նման բալիկները սնունդ ունենան, որպեսզի դուք ոչնչի կարիք չունենանաք։ Ու հուսով եմ՝ մի օր՝ երբ մեծանաս, դու այս տեսանյութերը կտեսնես, ու այդ ժամանակ կապրես շատ ու շատ ավելի լավ աշխարհում ու շատ ավելի լավ Հայաստանում։ Խոսք տուր, որ մի օր, երբ գամ Արցախ, քո կինն ինձ համար ժենգյալով հաց կթխի․․․»։
Դերասանուհու նախաձեռնությանը միացել են ոչ միայն հայտնիները, այլեւ 44-օրյա պատերազմի մասնակիցները։ Օրերս Անաիսը պատերազմում վիրավորված մի տղայի՝ Հայկի հետ տեսանյութ էր տեղադրել՝ գրելով,-«Եթե Հայկը անում ա, մենք պիտի ու պիտի անենք»։