«Հաստատ կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու»․ Նազենի Հովհաննիսյանն՝ իր մասնակցությամբ Hotel Grand-ի ու խաղընկերոջ՝ Խորեն Լեւոնյանի մասին

«Ամռան ընթացքում արված աշխատանքը ձեզ ներկայացնելու ժամանակն է:
Ոչ մի ծանր ապրում ու կորուստ չի սփոփվի ցավոք, բայց գոնե մի քիչ, գոնե մի քանի ակնթարթ՝ էս անբուժելի ծանր իրականությունը թեկուզ հեռուստաֆիլմով՝ մի քանի ակնթարթ մեղմվի...»,-հրապարակմանը կից գրել է Նազենին։
Նա շնորհակալություն է հայտնել նախագծի անձնակազմին՝ պրոդյուսեր Իննա Խոջամիրյանին, ռեժիսոր Գոշ Հակոբյանին՝ «բացառիկ մարդկային հատկանիշներով խաղաղ ու հաճելի աշխատանքային միջավայր ձևավորելու» համար։
Посмотреть эту публикацию в Instagram
Անդրադառնալով Խորեն Լեւոնյանին՝ Նազենին գրել է․ «Սրտանց ուրախ եմ, որ Խորոն ամեն անգամ մի նոր, վառ կերպարով է ներկայանում: Նրա արտիստական աշխարհը հրավառության պես պայծառ է: Հուսամ՝ նրա պես դերասանի աշխատանքը էկրաններից երբեւէ չի իջնի: Գերագույն հաճույք էր, թե նրա, թե ամբողջ դերասանական անձնակազմի հետ ապրելն այդ «ֆիլմային» կյանքը. նոր ու տաղանդաշատ դեմքերի հետ ծանոթանալը»։
Հեռուստասերիալն ATV-ի եթերում կլինի հոկտեմբերի 16-ից։ «Թեթեւ ժանրն էլ իր տեղն ունի. ու հաստատ կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու, խոսել պարզ լեզվով՝ առանց փողոցային խոսույթի, լինել պայմանական իրավիճակում, բայց անկեղծ»,-գրառումը եզրափակել է դերասանուհին։