Լրահոս

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է. «Հրապարակ»




ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավարի՝ Գևորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը լրատվամիջոցին ասել է՝ Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ կիրառեց, դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչը բեկանեց.

«Քննչականն ի սկզբանե դիմել էր կալանավորման միջնորդությամբ, սակայն դատարանը տնային կալանք եւ գրավ էր կիրառել»։

«Բողոքարկելո՞ւ են վերաքննիչի որոշումը, թե ոչ» հարցին փաստաբանը պատասխանել է, որ դեռ պետք է քննարկեն:

Ալթունյանն ու եւս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։