Լրահոս

Մերի Քոչարյանը ցուցադրել է իր նոր սանրվածքը




Մերի Քոչարյանը փոխել է մազերի ձեւը։ Երգչուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Իրար դեմ» հեռուստասերիալում, կարճացրել է մազերն ու մազափունջ կտրել։



Իր ոճափոխությամբ Մերին կիսվել է ինստագրամյան իր էջում։ Նա բարձր պարանոցով սեւ կիպ ժակետը համադրել է կանաչ երանգի օվերսայզ տաբատի հետ։ Նրա նոր սանրվածքին անդրադարձել են նաեւ հետեւորդները։ Հնչել են կարծիքներ, որ Մերին «տարբերվող ու կատարյալ է» ցանկացած ոճում։