Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Քոչարյան և Հրանտ - «Հետքեր»
Դերասաններ Մերի Քոչարյանը և Հրանտ Հովսեփյանը լսարանի դատին են հանձնելու զուգերգ, որի վրա նրանք աշխատել են նախորդ ամիսների ընթացքում:
Աշխատանքը գրել են երկուսով և երգի սկզբնական հատվածը կատարում է Մերին, իսկ երկրորդ հատվածը Հրանտը:
Ստեղծագործական փուլը տևել է մոտ 5 ամիս: Հետագայում տարբեր հատվածներում կայացել են տեսահոլովակի նկարահանումները, որի գլխավոր հերոսները հենց իրենք են: Մեզ հետ զրույցում ստեղծագործական զույգը պատմեց, որ հեռուստասերիալի արձակուրդի ժամանակատվածում նրանք զբաղվել են տեսահոլովակի նկարահանումներով և ձայնագրման գործընթացով: