Դուք թուրք եք. Անաիս Սարդարյանը՝ «Հրապարակ» օրաթերթին
Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Ինստագրամի»-ի իր էջի «սթորի» բաժնում (սթորիներում հրապարակումը պահպանվում է 24 ժամ) հրապարակել է տեսանյութ և հերքել տեղեկությունն այ մասին, թե ինքը Hraparak.am կայքին հարցազրույց է տվել և ասել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությանը հեգնել է այս օրերին արցախահայերի կարիքները հոգալու համար բարեգործական աշխատանք կատարող կամավորներին:
«Գոյություն ունեն հայրենասեր մարդիկ, որոնք կյանքը կտան հայրենիքի համար, և գոյություն ունի «Հրապարակ» օրաթերթ, որը իմ հետ կիսահարցազրուցային, կիսախուլիգնական լսելով հրապարակում է մի բան, որը չի եղել: Նախ ես հարցազրույց չեմ տվել, զանգել, ասել եմ, որ սխալվել եմ, այդպես չի եղել իրավիճակը, ինձ հետո բացատրել են, ես դա սթորիում հրապարակել եմ: Եթե դուք, «Հրապարակ» օրաթերթ, միայն Նիկոլի կամ ուրիշի վրա ցեխ շպրտելու համար եք աշխատում, ուրեմն դուք հայրենասեր չեք, դուք թուրք եք, էդքան բան»,- ասել է դերասանուհին:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին Կառավարությունից հայտնել էին, որ հիշյալ հոդվածում հրապարակված «տեղեկատվությունը» հերյուրանք է, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշված վայրում չի եղել, ուստի նման միջադեպ չէր կարող արձանագրվել: