Լրահոս

Հայ եւ ռուսական շոուբիզնեսի հայտնիները՝ Արտակ Թովմասյանի որդու հարսանիքին



Երեկ «Դվին» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի որդու հարսանիքը։ Հարսանեկան խնջույքից մի քանի վառ կադրեր հայտնվել են Marmelada Event Bureau ինստագրամյան էջում։

 

379397243_318382050780165_5844015404417023529_n.jpg (46 KB)

Արարողության հանդիսավարները եղել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ Հանդիսությանը ներկա են եղել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական շոու-բիզնեսից հայտնիներ։ Ելույթներով հանդես են եկել Zivert-ը, Վալերի Մելաձեն, Սարոն, Արկադի Դումիկյանը, Էրիկը, Իվետա Մուկուչյանը, Սոնան եւ այլք։

379660743_1527590574679758_4690911046313007583_n.jpg (65 KB) 


Հարսնացուն կրել է ուսերն ընգծող շքեղ զգեստ՝ զարդարված քարերով ու զարդանախշերով։ Արարողության ընթացքում եղել են նաեւ հուզիչ պահեր եւ անակնկալներ։ Հարսնացուն, ըստ ավանդույթի, ցուցադրել է հարսանեկան գեղեցիկ պար, որը ինքնատիպ է եղել ազգայինի ու ժամանակակից ռիթմերի միքսով, իսկ փեսացուն երգել է նրա համար։



Արարողության մյուս հետաքրքիր պահերը՝ տեսանյութերում։