Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար

ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե կարողացել եք պարզել ձեր սիրելիի չմտածված քայլերի պատճառը: Սակայն մի շտապեք եզրակացություններում: Հնարավոր է` այնպես սխալվեք, որ ամեն ինչ ավելի խճճվի:
ՑԼԵՐ
Այսօր լավ կանեք խուսափեք այն իրադարձություններից, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը: Անգամ եթե սիրելին անձրեւոտ եղանակին առաջարկի միասին զբոսնել, մի ընդունեք այդ առաջարկը, եթե չեք ցանկանում հետո մի քանի օր անկողնային վիճակում պառկել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր պետք չէ սիրելիին հայտնել իր թերությունների մասին` նայելով ուղիղ աչքերի մեջ: Նա ձեզանից շատ կնեղանա: Ավելի լավ է ձեր բարկությունը թափեք նրա լուսանկարի վրա բղավելով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այն, ինչ ձեզ հեռավոր անցյալում հեքիաթ էր թվում, վաղուց վերածվել է իրականության: Հաշտվեք դրա հետ եւ վայելեք կյանքը: Ձեր իրականությունը բավականին երջանիկ է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր մի բաժանվեք այն իրից, որը ձեզ նվիրել է սիրելին: Կամ, թեկուզ, նրա լուսանկարը պահեք պայուսակում: Այսօր սիրելիի ուժը կօգնի խուսափել անհաջողություններից:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ շատ արժեքավոր խորհուրդ կտա, սակայն դուք չեք ցանկանա լսել նրան: Մինչ նման որոշում կայացնելը, մինչեւ վերջ լսեք սիրելիին: Միգուցե, նա, իսկապես, ճիշտ է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելիի հետ փորձեք ինչ-որ բան սարքել: Այդ գործընթացին ներքաշեք նաեւ մտերիմներին: Նրանց դա հաստատ դուր կգա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ ուշադիր կլինի ձեր հանդեպ եւ ամեն վայրկյան ձեզ նուրբ հաճոյախոսություններ կանի: Դա ձեզ կբարկացնի, քանի որ կկարծեք, թե կեղծավորություն է անում: Սակայն մի շտապեք նման եզրակացություններ անել եւ վայելեք պահը: Նման բան ամեն օր չի լինում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Անմնացորդ մի վստահեք սիրելիի ամեն մի խոսքին, հակառակ դեպքում` հետո կկանգնեք կոտրված տաշտակի առջեւ: Մի փոքր կասկածամտությունը դեռ ոչ մեկին չի վնասել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մի փոքր ավելի մեղմ եղեք ընտանիքի հանդեպ: Չէր խանգարի, որ երբեմն հետաքրքրվեիք, թե ինչ նախասիրություններ ունի ձեր սիրելին եւ տարբերակներ առաջարկեք, թե ինչպես կարելի է անցկացնել երեկոները միասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր ուսերին շատ հոգսեր են կուտակվել: Կարծում ենք` ճիշտ ժամանակն է, որ մտերիմներին հասկացնեք, որ իրենց կյանքը միայն իրենցն է, եւ դուք պարտավոր չեք բոլորի խնդիրների մասին մտածել:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչու չի կարողանում իրականացնել իր ցանկությունները` կապված ձեզ հետ: Հասկացրեք, որ դա նրա մեղքը չէ: Պարզապես հանգամանքներն են այլ կերպ դասավորվում: