Մոդել, «Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում ինստագրամյան իր էջում առավել կիսվում է ընտանեկան հրապարակումներով։ Բայց գեղեցկուհին հետեւորդներին, ժամանակ առ ժամանակ, ուրախացնում է նաեւ իր նորաձեւ ֆոտոշարքերով ու թեմային առնչվող տեսանյութերով։
«Վիցե Միսս Եվրոպա 2005»-ն Instagram-ում նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ սեւ ու սպիտակ գույների մեջ։ Լուսանկարներում 37-ամյա գեղեցկուհին առօրյա հարմարավետ կերպարում է՝ ջինսե տաբատի ու սեզոնային սեւ շապիկի համադրությամբ։ 2 երեխաների մայրիկը մինիմալ դիմահարդարմամբ է՝ շուրթերի շեշտադրությամբ։
Մեկնաբանությունների բաժնում հետեւորդները եւս մեկ անգամ ընդգծել են նրա արտաքին գեղեցկությունը եւ նշել, որ նա «բնական է ու շքեղ»։