Քիմ Քարդաշյանը նշել է 43-ամյակը․ աշխարհահռչակ հայուհու՝ ծննդյան օրվա կերպարն ու աստղային հյուրերը

Քիմ Քարդաշյանն՝ հոկտեմբերի 21-ին, նշում է ծննդյան 43-ամյակը։ Իր տարեդարձին հայազգի աստղը հավաքույթ է կազմակերպել հայտնիների մասնակցությամբ։
People-ի փոխանցմամբ՝ SKIMS-ի հիմնադիրը ծննդյան տարեդարձը տոնել է ուրբաթ օրը՝ Բեւեռլի Հիլզի Funke ռեստորանում:

RACHPOOT/BAUER-GRIFFIN/GC IMAGES
Իր հատուկ օրվա համար Քիմն ընտրել է կարմիր զգեստ՝ կտրվածքով ու ժապավեններով։ Նա շրջապատված է եղել ընտանիքի անդամներով ու աստղային ընկերներով։
Քարդաշյանները նախընտրել էին սեւի ու նարնջագույնի համադրությունը՝ ամբողջացնելով նրա ծննդյան կերպարը։


RACHPOOT/BAUER-GRIFFIN/GC IMAGES
Աշխարհահռչակ հայուհու տարեդարձին մասնակցել են նաեւ Հեյլի Բիբերը, Կիմորա Լի Սիմոնսը, Լորեն Սանչեսը եւ Իվանկա Թրամփը:

JB LACROIX/ GC IMAGES

JB LACROIX/ GC IMAGES

JB LACROIX/ GC IMAGES