Դերասանուհի Էլեն Սաֆարյանը Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել։ Self-Portrait Photostudio-ի կողմից արված շարքում Արսեն Սաֆարյանի դուստրը ներկայանում է casual ոճում։
Էլենը կրում է կանաչ երանգի կիպ բլուզ, որը համադրել է սեւ լայն տաբատի հետ։ Դերասանուհու մազերը ոճավորված են թրենդային ալիքներով եւ հյուսքերով։ Ֆոտոստուդիայի հրապարակած կադրերում Էլենը եւս մի լուք է ցուցադրել։ Կերպարներից մյուսում նա տոպի եւ ջինսե տաբատի համադրությամբ է, որը լրացրել է պրինտավոր պիջակով։