Լրահոս

Հայտնի են այն արտիստների անունները, ովքեր հեռանալով Ռուսաստանից՝ կորցրել են իրենց բիզնեսը հայրենիքում




Հայտնի են այն արտիստների անունները, ովքեր հեռանալով Ռուսաստանից՝ կորցրել են իրենց բիզնեսը հայրենիքում։ Նրանց ցանկը ներկայացրել է NEWS.ru-ն։

Lenta.ru-ն, մեջբերելով կայքին, գրում է՝ հատուկ ռազմական գործողությունների մեկնարկով պայմանավորված՝ բազմաթիվ արտիստներ որոշեցին հեռանալ Ռուսաստանից եւ երաժշտական ​​գործունեությամբ զբաղվել արտասահմանում։ Միեւնույն ժամանակ, իրենց հայրենի երկրում աստղերից մի քանիսը դեռեւս ունեին իրենց ընկերություններն ու կազմակերպությունները, որոնք, ի վերջո, տարբեր պատճառներով պամանավորված փակվեցին։

Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Իսրայելում բնակություն հաստատած ռուս երաժիշտ եւ «Машина времени» խմբի ղեկավար Անդրեյ Մակարեւիչը լուծարել է անհատ ձեռնարկատիրոջ իր կարգավիճակը, որի օգնությամբ նա վերջին 23 տարիների ընթացքում համերգներ էր կազմակերպել Ռուսաստանի Դաշնությունում:

Այս տարվա մայիսին փոփ երգչուհի Ալլա Պուգաչովան, ով 2022 թվականի աշնանից ամուսնու եւ երեխաների հետ ապրում է Իսրայելում, որոշել է ազատվել Ռուսաստանում իր վերջին բիզնեսից։ Երգչուհին լուծարել է Alla Pugacheva ապրանքանիշի կոշիկների արտադրությունը։ Այժմ նա չի համագործակցում «Էկոնիկա»-ի հետ, որի համար մոդելներ էր ստեղծում՝ որպես դիզայներ։

Կես տարի առաջ հարկային մարմինները փակեցին Պուգաչովայի ՍՊԸ-ն, որը կազմակերպում էր կատարողի համերգները։

Մեկ տարի առաջ ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը (Արդարադատության նախարարության կողմից ընդգրկված է օտարերկրյա առանձին գործակալների ռեգիստրում) պաշտոնապես հեռացավ իր Kaif Provenance ռեստորանի բաժնետերերից, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում։ Մի քանի ամիս առաջ երաժիշտը, ով այժմ ապրում է Դուբայում, հայտարարել էր հաստատության ամբողջական փակման մասին, սակայն ռեստորանը դեռ գործում է։

Լուսանկարը՝ Екатерина Чеснокова/РИА «Новости»