Լրահոս

Նեյմարը՝ Քիմ Քարդաշյանի ներքնազգեստների բրենդի գովազդային արշավում



Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Նեյմարը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի գովազդային արշավում։ Ֆուտբոլի 31-ամյա աստղին արշավի շրջանակում միացել են նաեւ ամերիկացի ֆուտբոլիստ Նիք Բոսան եւ կանադացի բասկետբոլիստ Shai-ն։

 


«Ներկայացնում ենք SKIMS-ի տղամարդկանց։ Ամենահարմարավետ ներքնազգեստը, որը կարող եք ձեռք բերել»,-գրված է բրենդի ինստագրամյան էջում։

Արշավի լուսանկարներով իր ինստագրամյան էջում կիսվել է նաեւ Քիմ Քարդաշյանը։ Ֆոտոշարքում Նեյմարը ներկայացել է բրենդի մոխրագույն, կանաչ եւ սպիտակ երանգներով։