Z սերնդի մեծ մասը ցանկանում է ավելի քիչ սեքս տեսնել ֆիլմերում եւ հեռուստատեսությամբ

Ինչպես ցույց է տվել UCLA գիտնականների եւ հեղինակների կենտրոնի (CSS) ուսումնասիրությունը՝ Z սերնդի դեռահասների կեսից ավելին ցանկանում է ավելի քիչ սեքս տեսնել ֆիլմերում եւ հեռուստատեսությամբ:
CSS-ը հարցում է անցկացրել 10-ից 24 տարեկան 1500 դեռահասների շրջանում: 10-ից 24 տարիքային միջակայքը կոչվում է երկարաձգված պատանեկության շրջան՝ կյանքի կրիտիկական շրջան, երբ երիտասարդները սահմանում են իրենց ինքնությունը՝ մշակութային եւ բնապահպանական նշանների մեկնաբանման միջոցով:
Հարցված դեռահասների միայն 15,2%-ն է ասել, որ նախընտրում է ռոմանտիկ բովանդակություն, մինչդեռ 33,3%-ը չեզոք է մնացել այդ հարցում:
Հետազոտության մյուս հիմնական բովանդակություններն այն մասին են, թե ինչպես է Z սերնդի վերաբերմունքը փոխվում տարիքի հետ, ինչպես նաեւ՝ սոցիալական մեդիայի, հատկապես TikTok-ի հաջողությունը:
Դեռահասների մեծամասնությունը (44,3%) կարծում է, որ ռոմանտիզմը չափազանցված է մեդիայում, 39%-ը ցանկանում է ավելի շատ ասեքսուալ կերպարներ տեսնել էկրանին, իսկ 47,5%-ն ասել է, որ սեքսը «անհրաժեշտ չէ ցուցդրել հեռուստաշոուների եւ ֆիլմերի մեծ մասի սյուժեներում»:
Մեծամասնությունը (56%) գերադասում է օրիգինալ բովանդակություն, քան ֆրանչայզեր, ադապտացիաներ, վերափոխումներ եւ այլ IP բովանդակություն: Դեռահասների միայն 10,5%-ն է նախընտրում կարդալ հարուստ եւ հայտնի մարդկանց մասին ոգեշնչող պատմություններ։
Քանի որ Z սերունդը մեծանում է, փոխվում են նրանց հայացքները ամերիկյան երազանքի եւ այն մասին, թե ում են նրանք ցանկանում տեսնել որպես իրենց պատմության հերոս: Սոցիալական կայքերը շարունակում են համարվել ամենաակտուալ մեդիա հարթակը, ընդ որում՝ TikTok-ն այդ կատեգորիայում գերակշռում է: