Լրահոս

Շառլ Ազնավուրի «Hier Encore» հիթը Netflix-ի սերիալի եւ Bad Bunny-ի շնորհիվ նոր լսարան է ձեռք բերում




Հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի «Hier Encore» երգը վերջերս նոր լսարան է գտել։

 
 Ազնավուրի հայտնի հիթն իր «Monaco» ալբոմի Nadie Sabe Lo Que Va a Pasar Mañana թրեքում օգտագործել է Bad Bunny-ն: Բացի այդ, Ազնավուրի երգը հնչում է Netflix-ի հայտնի` «Լյուպին» շոուի երրորդ եթերաշրջանի վերջում։

 
 Ազնավուրն ինքն է գրել երգը, որը թողարկվել է 1964 թվականի սեպտեմբերին։ 2008 թվականի իր Duos ալբոմի համար նա «Hier Encore» երգը նաեւ ձայնագրել է Էլթոն Ջոնի հետ։