Սուրեն Առուստամյանի «I Am Free» ալբոմը ներկայացված է 2024 թվականի «Գրեմմի»-ի «Լավագույն ամերիկյան ալբոմ» անվանակարգում

Սուրեն Առուստամյանի «I Am Free» ալբոմը ներկայացված է 2024 թվականի «Գրեմմի»-ի «Լավագույն ամերիկյան ալբոմ» անվանակարգում:
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես, որպես կիթառահար, բախտ եմ ունեցել աշխատելու բազմաթիվ անհավանական եւ բազմագույն արտիստների հետ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ երգեր էի գրում, մտածում իմ սեփական ալբոմի մասին։ Եվ, վերջապես, եկել է «I Am Free» ալբոմի ձայնագրման ժամանակը։ Ընտրության համար կար մոտ 30 երգ։ Ես կապ հաստատեցի Թիմ Կարմոնի հետ, ով հիանալի պրոդյուսեր է, եւ հաճելիորեն զարմացա, երբ նա ասաց, որ հետաքրքրված է պրոդյուսերությամբ: Նա կարողացավ ձայնագրության համար հավաքել երազանքների թիմ, որոնց կազմում էին Սթիվ Գադը, Նաթան Իսթը, Գրեգ Լեյսը եւ Էբ Լաբորիել կրտսերը: Նրանց հետ աշխատելն օգնեց նոր չափումներ հաղորդել երգերին, եւ ես չեմ կարող արտահայտել, թե որքան կարեւոր էր դա»,-իր պաշտոնական կայքում նշել է Սուրենը:
Посмотреть эту публикацию в Instagram