Որքա՞ն են վաստակում Կիրկորովը, Բասկովը, Բիլանը, Լազարեւը ամանորյա ելույթներից

«Комсомольская правда»-ն բացահայտել է ռուսական շոուբիզնեսի աստղերի հոնորարները Ամանորի գիշերը ելույթ ունենալու համար, գրում է Lenta.ru-ն։
Ամենաբարձր վարձատրվող արտիստներն են Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Բաստան եւ Պոլինա Գագարինան, որոնց ամանորյա ելույթի արժեքը տատանվում է 7-ից 10 միլիոն ռուբլի:

Նիկոլայ Բասկովը, SHAMAN-ը, Սերգեյ Լազարեւը, Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինը, Վլադիմիր Պրեսնյակովը, Աննա Աստին, Միխայիլ Շուֆուտինսկին, Զիվերտը, «Hands Up!» խումբը եւ «Disco Crash»-ը ամանորյա կորպորատիվ երեկույթին ելույթ ունենալու համար վաստակում են 3,5-ից մինչեւ 5 միլիոն ռուբլի:
Լյուբով Ուսպենսկայայի, Կլավա Կոկայի, Սոսո Պավլիաշվիլիի, Լոլիտայի, Դմիտրի Մալիկովի, Իրինա Դուբցովայի եւ երգչուհի Մակսիմի հոնորարները տատանվում են 2-ից 3 միլիոնի սահմաններում։
Պրոդյուսեր Իլյա Սագլիանիի խոսքով՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար աստղերի ամրագրումը սկսվում է հոկտեմբերի կեսերից։ Նա հավելում է, որ մեծ պահանջարկ ունեն 90-ականների եւ 2000-ականների աստղերը, ինչպես նաեւ՝ ժողովրդական երգերի կատարողները։