Սնուփ Դոգին նախապես վճարվել է ամբողջ գումարը` 2.3 մլրդ դրամ. ԶԼՄ

Սնուփ Դոգին նախապես վճարվել է ամբողջ գումարը` 2.3 մլրդ դրամ:
Այս մասին Panorama.am-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«Երևանում սեպտեմբերի 23-ին ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) նախատեսված, բայց հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է»,–նշում է կայքը։
Նաև նշվում է, որ վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։
AP Photo / Chris O'Meara