Նոր լուսանկարներ ու մանրամասներ՝ Էվելինա Շահիրյանի հարսանիքից

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը հարսանեկան նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի թոռնուհին օրերս ամուսնացել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ։

Զույգի պսակադրությունը կայացել է Սուրբ Սարգիս եկեղեցում, այնուհետեւ տոնակատարությունը շարունակվել է Երեւանի ռեստորաններից մեկում։ Հարսանեկան խնջույքը կայացել է զույգի ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների մասնակցությամբ։ Խնջույքին ներկա են եղել նաեւ Էվելինայի ու Հովհաննեսի աստղային ընկերները, իսկ կնքամայրն ու կնքահայրը եղել են դերասաններ Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը։

Էվելինայի եւ Հովհաննեսի սիրո պատմությունը սկսվել է «Հատուկ դասարան» նախագծի նկարահանումների ժամանակ։ Հարսանիքին նրանք պարել են «Լավ էլի» բենդի «Սկիզբը» երգի ներքո, որը սերիալի սաունդթրեքն է։

Լուսանկարիչ՝ Սուրեն Կիրակոսյան