Ալլա Պուգաչովան ծրագրում է բեմ վերադառնալ ամանորյա տոներին․ երգչուհին բարձրացրել է հոնորարը

Ալլա Պուգաչովան նախատեսում է ամանորյա տոներին կարճ ժամանակով վերադառնալ բեմ։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Հրատարակության համաձայն՝ պրոդյուսերներն արդեն փնտրում են երաժիշտների՝ նրա ելույթների համար եւ թարմացնում են արտիստի ռայդերը` ռեկորդային՝ 500 հազար դոլար հոնորարով:
Նշվում է, որ Ալլա Բորիսովնայի ելույթի արժեքը 2020 թվականի համեմատ աճել է 150 հազար դոլարով։ Այդ շրջանում արտիստի հոնորարը կազմում էր մոտ 350 հազար դոլար։ Այս գնի մեջ չեն մտնում երգչուհու ճանապարհածախսը, կացարանը եւ այլ պայմանները։
Պուգաչովան պատրաստ է երգել Կիպրոսում եւ Դուբայում. նա դիտարկում է նաեւ Մոսկվայում ելույթ ունենալու տարբերակները, սակայն այն պայմանով, որ կազմակերպիչները կարողանան ամեն ինչ անել արդյունավետ եւ գաղտնի՝ առանց ԶԼՄ-ների լուսաբանումների, սադրանքների ու նկարահանումների։
Լուսանկարը՝ РИА Новости