Լրահոս

Աստղային look-եր․ Իննա Խոջամիրյան, Մարինկա Խաչատրյան, Ժաննա Բուտուլյան



Դասական ու համարձակ․ հենց այսպիսի կերպարներ են տեղ գտել NEWS.am STYLE-ի «Աստղային look-եր» շարքում։ Ներկայացնում ենք Իննա Խոջամիրյանի, Մարինկա Խաչատրյանի ու Ժաննա Բուտուլյանի ամենաթարմ հրապարակումները։


Այսպիսով, Իննա Խոջամիրյանն իր սլացիկ կազմվածքն ընդգծել է բաց իրանով սեւ էլեգանտ զգեստով։ Զգեստն ուղիղ է, երկար, իսկ եռաշերտ հուլունքները զարդարում են դերասանուհու պարանոցի ու մեջքի հատվածները։ Իննան կերպարն ամբողջացրել է դասական կարմիր շրթներկի ու casual ոճով հավաքված մազերի օգնությանբ։ (Լուսանկարները՝ Icon)


Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է իրականացրել, որում փայլել է իր գրավչությամբ։ Դերասանուհին կրում է դասական ոճի մոխրագույն պիջակ, որն իր երկարությամբ ծառայում է նաեւ որպես զգեստ, եւ լուքը հետաքրքրացրել է ծնկներից վերեւ ձգվող ջինսե բարձրակրունկ կոշիկներով։ (Լուսանկարները՝ Qristin___)


Ժաննա Բուտուլյանը ընտրել է դասական՝ սեւ ու սպիտակի համադրությունը։ Դերասանուհին սպիտակ կոստյումի ներքո կրել է սեւ մինի տոպ՝ շեշտադրելով մարմնի առավելությունները։ Ժաննան կերպարն առավել համարձակ ու սեքսուալ է դարձրել մուգ երանգի շրթներկի համադրությամբ։ (Լուսանկարներ՝ LANA)