Լրահոս

Մանսուրյանի երաժշտությունը և Գոռ Սուջյանի երգի պրեմիերան. կայացավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը




Օրեր առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ հնչեց Մանսուրյանի կինոերաժշտությունը և երաժշտությունը թատերական ներկայացումներից:

Համերգը բարեգործական էր և նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Մելիքսեթյանին:

2020 թվականի սեպտեմբերին սկիզբ առաջ պատերազմի խլեց կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի կյանքը:



Վահեի մասնագիտական գաղափարներն ու երազանքները կյանքի կոչելու նպատակով ստեղծվեց «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշական հիմնադրամը, որի առաքելությունն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:

Համերգի ընթացքում հնչել է Մանսուրյանի կինոերաժշտությունը և թատերական ներկայացումներից աշխատանքներն, իսկ համերգը եզրափակել է Գոռ Սուջյանը՝ ներկայացնելով երգի պրեմիերա, որը նվիրված էր Վահե Մելիքսեթյանին: