Լրահոս

Երազանքների աշխատանք․ Սուրբ Ծննդյան ֆիլմերի դիտում՝ 2,500 դոլարի դիմաց




Ո՞վ ասաց, որ տոնական ֆիլմեր դիտելը չի ​​կարող իրական աշխատանք դառնալ:

Ընկերություններից մեկը պատրաստ է ձեզ վճարել՝ 25 օրում 25 ֆիլմ դիտելու համար:

CableTV.com-ը փնտրում է մեկին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը՝ երազանքի աշխատանք, որի դիմաց ձեզ կվճարեն 2,500 դոլար, եթե, իհարկե, կարողանաք բավարարել պահանջները:

«Մեր սիրելի տոնական ավանդույթներից մեկը սեզանային ֆիլմեր դիտելն է։ Եթե ​​դուք էլ եք նույն կերպ մտածում, մենք ձեզ համար լավ նորություն ունենք․ այս տոնական ավանդույթը պահպանելու համար ձեզ կարող են վճարել 2500 դոլար»,- ասվում է ընկերության կայքում։

18 տարին լրացած մարդիկ, ովքեր հետաքրքրված են այս առաջարկով, պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը դիմեն առցանց։