Լրահոս

«Երկրպագուների մեծ բանակ ունեմ ՌԴ-ից, սակայն քաղաքական իրավիճակը տեխնիկական խնդիրներ է առաջացրել»․ Լիլի Մորտոն՝ ԱՄՆ-ում նկարահանած իր ռուսալեզու տեսահոլովակի մասին




11-րդ ամսվա 11-րդ օրը երգչուհի, դերասանուհի, ինֆլուենսեր Լիլի Մորտոն ներկայացրեց իր նոր՝ «I don’t wanna know» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

Լոս Անջելեսում նկարահանած տեսահոլովակում Լիլին երգում է անգլերեն եւ ռուսերեն: Առհասարակ, ռուսերենով երգելը Լիլիի այցեքարտն է դարձել:

 
 «Երգի հեղինակները Ռուսաստանում բնակվող ամենաթոփ դեմքերից են, վստահում եմ միայն լավագույն մասնագետներին, արդյունքում՝ ստանում ենք նման որակյալ աշխատանքներ: Շատ մանրակրկիտ ենք աշխատում, ամեն բան պետք է անթերի լինի: Այս երգերը բոլորը ձայնագրել եմ ՌԴ-ում: Վերջին շրջանում հենց ռուսալեզու երգերով եմ սիրում ներկայանալ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լիլի Մորտոն:

Նոր տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է նոյեմբերի 11-ին, եւ արդեն գրանցել մոտ 150 հազար դիտում: Լիլիի խոսքով՝ այս թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեին.



«Երկրպագուների մեծ բանակ ունեմ ՌԴ-ից, քաղաքական իրավիճակը տեխնիկական խնդիրներ է առաջացրել, արդյունքում՝ դա անդրադարձել է դիտումների վրա, սակայն դա ինձ չի հիասթափեցնում, քանի որ ամեն տեսահոլովակից հետո հարյուրավոր նամակներ եմ ստանում, երկրպագուների սերն ամենուր զգում եմ, այդ թվում՝ սոցհարթակներում: Վստահ եմ, որ երգն էլ նախորդների պես՝ իսնտագրամյան եւ տիկտոկյան թրենդ կդառնա»:

Լիլիի մեծ լսարանը միշտ բուռն է արձագանքում նաեւ նրա շքեղ եւ վառ կերպարներին՝ բազմաթիվ դրական մեկնաբանություններ թողնելով.



«Տեսահոլովակը նկարահանել ենք հենց ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում, սցենար հատուկ չենք ունեցել, ցանկանում էի հենց այսպիսի տրամադրություն լիներ, ցանկանում էի ցույց տալ ինձ եւ Լոս Անջելեսի գեղեցիկ վայրերը։ Երգի իմաստը փորձել ենք ներկայացնել հենց իմ տրամադրության միջոցով։ Մանրակրկիտ աշխատել ենք կերպարներիս վրա։ Արդյունքում՝ ստացել են երեք վառ ու տարբերվող կերպար»:



Երգչուհու խոսքով՝ այս երգը իր հերթական հիթը դառնալու հավակնություն ունի.

«Առհասարակ, երկրապագուներս ինձ շատ են քաջալերում, ամեն օր ստանում եմ բազմաթիվ նամակներ Ինստագրամում: Ես էլ փորձում եմ նրանց սերը վերադարձնել նոր տեսահոլովակների տեսքով, որոնց թողարկումներով երկար սպասեցնել չեմ տալիս: Հուսամ՝ այս երգն էլ կարճ ժամանակում կունենա միլիոնավոր դիտումներ («Լիլի Լիլի» տեսահոլովակը գրանցել է մոտ 5 միլիոն դիտում)»,-եզրափակեց Լիլին: