Իվետա Մուկուչյանը հերքել է հղիության մասին խոսակցությունները

Երգչուհի Իվետա Մուկուչյանն օրերս Instagram-ում մի տեսանյութով էր կիսվել, որտեղ սրճարաններից մեկում սնվում է, այնուհետեւ ձեռքը դնում որովայնին։ Հետեւորդներից շատերին տեսանյութը շփոթեցրել է, եւ, ըստ երեւույթին, երգչուհուց հետաքրքրվել են՝ արդյոք բալիկի՞ է սպասում։
Իվետան խոսակցություններին որոշել է վերջ տալ Story բաժնում հրապարակած նոր հոլովակով, որում ցուցադրում է իր հարթ որովայնը։
«Բոլոր նրանց համար, ովքեր պնդում են, թե ես հղի եմ։ Ես հղի չեմ, պարզապես, սիրում եմ համեղ ուտել»,-ասում է երգչուհին։